Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ընտրանին առաջադիմել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին առաջադիմել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բասկետբոլի ֆեդերացիան: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով:

ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`

1. ԱՄՆ - 760.7 միավոր,

2. Իսպանիա – 758.9,

3. Ավստրալիա – 741.1,

4. Արգենտինա – 736.1,

5. Ֆրանսիա – 712.9,

6. Սերբիա – 711.5,

7. Սլովենիա – 703.5,

8. Լիտվա – 673.7,

9. Հունաստան – 670.8,

10. Իտալիա - 647.6 :

Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում