Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում տասներկու համերգ կանցկացվի

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում 
տասներկու համերգ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կտրվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի մեկնարկը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվելու է մինչև նոյեմբերի 6-ը: Փառատոնային օրերին կկազմակերպվի 12 համերգ, որոնք տեղի կունենան Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Փառատոնին կմասնակցեն հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր: 

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

«‎Երգեհոնն իր առանձնահատուկ տեղն ու լսարանն ունի հայաստանյան մշակութային կյանքում։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով գործիքի եզակիությունն ու երգեհոնային երաժշտության նկատմամբ մեր ունկնդրի հետաքրքրությունը՝ գաղափար հղացավ կազմակերպելու նման մասշտաբային փառատոն։ Գաղափարը մի քանի տարվա պատմություն ունի, համավարակը և պատերազմը ստիպեցին փոքր-ինչ հետաձգել իրականացումը, սակայն ուրախ ենք, որ այս համերգաշրջանում հանդիսատեսին կներկայացնենք Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։ Ստամբոլցյանը ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը կայացած առաջին երգեհոնային երաժշտության համերգին»‎,-նշում է փառատոնի նախաձեռնող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաև Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ:

Փառատոնն անցկացվելու է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]