Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջերմուկի հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել. ԳՇ պետ

Ջերմուկի հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել. 
ԳՇ պետ

ՋԵՐՄՈՒԿ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսախցիկներով դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ջերմուկում հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել,  հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ՝ 4.5 կմ հեռավորության վրա՝բլրի գագաթին, սակայն այդ խումբ զրկված է կենսունակությունից, շրջափակված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Ոչ թե ամբողջ ճակատով հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից»,-ասաց ԳՇ պետը:

Մարտավարական իրադրությունը նա գնահատեց կայուն:  Ասրյանը վստահ է՝ հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:

«Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա, իրենք չեն կարողանում բերել, սնունդ ու ջուր ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7-8-10 կմ հեռավորության վրա:»,-ասաց ԳՇ պետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am