Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է 
արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին,  հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ  թվում ԱԻՆ-ի շենքը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ: «Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է »,- ասաց նա:

Ճոպանուղու տնօրենը դեռևս դժվարացավ նշել վնասի հստակ չափերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am