Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

System of A Down-ը խնդրում է տեղեկացնել աշխարհին Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին

System of A Down-ը խնդրում է տեղեկացնել աշխարհին Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան System of A Down ռոք խումբն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տեղադրել, որով խնդրում է աջակցել՝ աշխարհին տեղեկացնելու համար Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որը վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ իրենք մտահոգված են ժողովրդի անվտանգությամբ:

«Մենք ունենք ընտանիքի անդամներ եւ ընկերներ Հայաստանում, որոնք այժմ վտանգված են: Սա արյունալի հարձակում է Հայաստանի սուվերեն տարածքի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Խումբը հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ահաբեկել հայերին և այս ամենը Լեռնային Ղարաբաղի վրա երկու տարի առաջ իրականացրած հարձակումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am