Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտնեց, թե որքան տարածք է Հայաստանում օկուպացրել Ադրբեջանը

Փաշինյանը հայտնեց, թե որքան տարածք է Հայաստանում օկուպացրել Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքում օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում։

Նա նշեց նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժման հետևանքով ադրբեջանական կողմը օկուպացրել էր Հայաստանի 40 քառակուսի կմ տարածք։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա գոհունակություն հայտնեց, որ ՀՀ-ում կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս, որ ինքն այդ պատասխանատվությունը կրի։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]