Տնտեսություն

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 12.9 տոկոսի

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 12.9 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումը, այսպիսով` 4.9 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 12.9 տոկոս տնտեսական աճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք էապես փոխել ենք կանխատեսումը: Նախկին կանխատեսած 4.9 տոկոսի համեմատ 12.9 տոկոս է աճը կազմում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը դա պայմանավորեց հիմնականում պահանջարկով: Ծառայությունների, շինարարության ոլորտներում հսկայական տարբերություններ կան, որոշակի տարբերություններ կան նաև արդյունաբերության ոլորտում: «Նաև սա է պատճառը, որ այսօր տեսնում ենք, որ ունենք իրավիճակ, երբ աճում են ոչ միայն ոչ պարենային ապրանքների գները, այլ նաև ծառայությունների գները»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում