Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս. ԿԲ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կենտրոնական բանկից, խորհրդի նիստի ժամանակ որոշվել է՝
վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%: