STARMUS

Հայաստանում ինձ լիովին զգում էի ինչպես տանը. Բրայան Մեյը կիսվել է տպավորություններով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ինձ լիովին զգում էի ինչպես տանը. Բրայան Մեյը կիսվել է տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյըկիսվել է Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում ստացած տպավորություններով, հույս հայտնել, որ մի օր կրկին կվերադառնա Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեյը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում:

«Երևան, Հայաստան. դա շատ զգացմունքային էր, ռիսկային, ուրախ, աննկարագրելի: Ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք բեմում, և այնքան արագ, շատ արագ դա տեղի ունեցավ, մենք խոնարհվում էինք մեր հանդիսատեսի առաջ՝ վայելելով նրանց երջանիկ ձայները»,- նշել է Մեյը:

Ապա նա հավելել է. «Ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե անձամբ իմ հանդեպ սիրելի հայերի ընդունելությունն ինչ նշանակություն ուներ. այնքան սեր կար, ասես վաղուց կորած և վերադարձող երեխա կամ ամուսին, կամ պապիկ լինեի… շատ շնորհակալ եմ: Ես ինձ լիովին զգում էի ինչպես տանը»:

Նա հույս է հայտնել, որ մի օր կվերադառնա՝ գուցե այլ հանգամանքներում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում