1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի

Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը 
կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում  թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստում:

Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: «Նախագծով աառաջարկվում է ավելի համաչափության սկզբունք ներդնել, և տուգանքը սահմանել ֆիքսված 200 հազար դրամ՝ գումարած տվյալ լցակայանի նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Այսինքն՝ այսուհետ տուգանքներն ավելի համաչափ կլինեն, եթե մեծ լցակայան է, բնականաբար, նրա խախտումները քանակային առումով ավելի շատ կլինեն, և նրա տուգանքն ավելի շատ կլինի, իսկ փոքրերի համար՝ փոքր»,-ասաց Վարդանյանը:

Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար: «Այս փոփոխությունը կրում է կանխարգելիչ բնույթ: Լցակայաններն այսուհետ ավելի աչալուրջ կգտնվեն, որպեսզի նման թերլցումներ չիրականացնեն»,-ասաց Ծովինար Վարդանյանը:

Ցուցանակը փակցվելու է 1 ամիս ժամկետով: Այն դիտավորությամբ հեռացնելը ևս տուգանմ ան ենթակա արարք է:

Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ ամեն լցակայան կունենա իր QR կոդը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տիրապետել այնտեղ ստւգումների վերաբերյալ տեղեկատվությանը, թե արդյոք հայտնաբերվե՞լ են խախտումներ: «Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կարող են հասկանալ, թե այն տնտեսավարողը, որից օգտվում են, ստուգումների ի՞նչ պատմություն ունի, արդյոք խախտումներ անո՞ւմ է»,-ընդգծեց պատգամավորը:

 

 

                                           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]