Քաղաքականություն

Շառլ Միշելը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Փաշինյանի և Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է պլանավորում նրանց հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ եմ պլանավորում՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայանալիք արդեն չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- հայտնել է նա։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին։ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում արդեն երեք հանդիպում են անցկացրել՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին և մայիսի 23-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում