Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի անունը

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան 
պատվիրակի անունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում՝ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային հեռուստաընկերության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունից, ավելի վաղ հայտարարված մրցույթին 100-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 30-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:

Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի Ներկայացուցիչ Ռոզա Լինը և երգահան Լիլիթ Նավասարդյանը:

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am