Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Աշխարհի ամենափայլուն ուղեղները STARMUS-ի շրջանակում 108 րոպե քննարկում կիրականացնեն Զվարթնոց տաճարի տարածքում

Աշխարհի ամենափայլուն ուղեղները STARMUS-ի շրջանակում 108 րոպե քննարկում 
կիրականացնեն Զվարթնոց տաճարի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ STARMUS VI փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը՝ 108 րոպե տևողությամբ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Զվարթնոց տաճարի տարածքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկմանը մասնակցելու են Նոբելյան մրցանակակիրներ, աստրոնավտներ ու գիտնականներ, որոնց վերջնական ցուցակը հայտնի կդառնա ավելի ուշ։

Ինչո՞ւ 108 րոպե

Քննարկման ձևաչափի գաղափարն առաջացել էր STARMUS-ի առաջին փառատոնի ժամանակ։ 2011 թվականին Իսպանիայի Կանարյան կղզիներում կազմակերպված փառատոնը, որը կրում էր «Տիեզերքում մարդկության 50 տարին» խորագիրը, յուրօրինակ հարգանքի տուրք էր մարդու մասնակցությամբ Տիեզերք կատարված առաջին թռիչքին ու առաջին տիեզերագնացին՝ Յուրի Գագարինին։ Մարդկության պատմության մեջ առաջին այդ թռիչքի ժամանակ Յուրի Գագարինը Երկրի ուղեծրում անց էր կացրել ուղիղ 108 րոպե։ Հենց այս պատմական փաստը հաշվի առնելով էլ փառատոնի կազմակերպիչները որոշում էին կայացրել քննարկումը շարունակել ուղիղ 108 րոպե։

Մարդկության ամենափայլուն ուղեղների մասնակցությամբ կազմակերպվող այս քննարկման ձևաչափը շարունակվեց նաև STARMUS-ի հաջորդ տարիների փառատոնների ժամանակ։

Հատկապես հիշարժան են STARMUS-ի առաջին երեք փառատոնների 108 րոպե քննարկումները, որոնք տեղի ունեցան Կանարյան կղզու հանգած հրաբխի գագաթին կառուցված Կանարյան մեծ աստղադիտակի (GTC) տարածքում։ Հավելենք, որ 2007 թվականին կառուցված այս աստղադիտակն աշխարհում ամենամեծ հայելիով օպտիկական ռեֆլեկտոր-աստղադիտակն է։ Հենց այստեղ էլ աշխարհի առաջատար գիտնականները քննարկումներ իրականացրին տիեզերագնացության վերջին տարիների նվաճումների ու հեռանկարների, Երկիր մոլորակը պահպանելու անհրաժեշտության, գիտնականների կողմից առաջնահերթ խնդիրների լուծման ուղիների որոնման մասին:  STARMUS-ի չորրորդ և հինգերորդ փառատոնները կազմակերպվեցին Նորվեգիայում և Շվեյցարիայում։

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կայանալիք STARMUS VI-ի մանրամասների, ինչպես նաև միջազգային փառատոնի վերաբերյալ «Արմենպրես»-ի մյուս հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am