Արցախ

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

1 րոպեի ընթերցում

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում