Հասարակական

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար

2 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։

Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։

«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնությունը։ Հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնությունը, ուղարկվել են տուն։ Ով անհրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- նշել է Ավանեսյանը։

Նա տեղեկացրել է, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ Ավանեսյանը հավելել է նաև, որ եթե պայթյունից տուժածները շարունակական բուժօգնության կարիք ունենան, ապա այդ բուժօգնությունը կստանան ամբողջությամբ անվճար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում