1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ճանապարհ» եռյակը Իտալիայում տվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված 4 համերգ

«Ճանապարհ» եռյակը Իտալիայում տվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված 4 
համերգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում «Ճանապարհ» եռյակը Իտալիայի մի շարք քաղաքներում տվել է  Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ (Վենետիկ, Միլան՝ 2 համերգ, Հռոմ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երտասարդաց Միության՝ JAF-ի եւ «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը՝ երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը:

Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համերգներից վերջինը տեղի է ունեցել Հռոմում՝ օգոստոսի 14-ին, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Համերգին ներկա է եղել նաև դեսպանության անձնակազմը։ Իր խոսքում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ողջունել է նախաձեռնությունը, շեշտադրել արվեստի միջոցով ցեղասպանության դեմ պայքարելու և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։ Նա նաև նշել է, որ այս նախագիծը լավագույնս տեղավորվում է 2021թ. ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկված «Արվեստը հանուն կանխարգելման» արշավի շրջանակում՝ սպորտային տարրի համալրմամբ։

Նշվում է, որ «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]