Հասարակական

Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

1 րոպեի ընթերցում

Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։

Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի: «Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքին»,- տեղեկացրեց Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ գնացքներն այս պահին աշխատում են, հետաձգումներ չկան:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում