Սպորտ

Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի կազմում անցկացրած ընկերական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ «Ինտեր»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա D-ից «Սանտանջելո»-ի հետ և առավելության է հասնել ոչ ֆուտբոլային 11:0 հաշվով: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում աչքի է ընկել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի2-ին:

Հենրիխ Մխիթարյանը2019-2022 թվականից խաղացել է Հռոմի«Ռոմա»-ում:Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է115հանդիպման,խփել29գոլ և կատարել25արդյունավետ փոխանցում:

2021/2022մրցաշրջանում Մխիթարյանը«Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում