Սպորտ

«Փյունիկ»-ը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։

Վերջինս Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։

«Փյունիկ» - «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին, Երևանում։ Պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին, Մոլդովայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում