Արցախ

Քաղպաշտպանության պլանի շրջանակներում Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչների հետ քննարկվել են տարհանման հարցերը

1 րոպեի ընթերցում

Քաղպաշտպանության պլանի շրջանակներում Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչների հետ քննարկվել են տարհանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում