Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում
11:20, 5 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից մասնավորապես հայտնում են. « Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»:
Գերատեսչությունից վստահեցրել են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում