Արցախ

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նոր ալիքը

2 րոպեի ընթերցում

 Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նոր ալիքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳՆ-ը այդ մասին հայտարարություն է տարածել:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը: Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ», - նշված է հայտարարության մեջ:

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի գոտում սկսվել էր օգոստոսի 1-ից, երբ ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտյան 09:00-ից սկսած սադրանքի էին դիմել Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում՝ փորձելով հատել շփման գիծը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը: Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվել էին նաև հետագա օրերին: Օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները նոր հարձակում էին ձեռնարկել շփման գծի հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ կիրառելով հարվածային անօդաչու սարքեր, ինչի հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող, ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ էր ստացել:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում