Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության մեկնարկային տուրի անդրանիկ խաղում միմյանց դեմ կմրցեն «Լեռնային Արցախ»-ը և «Վան»-ը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին:
Հաջորդիվ` հուլիսի 30-ին, կկայանա «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները:
Հուլիսի 31-ին միմյանց հետ ուժերը կչափեն ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» թիմերը: