Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը

Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած 
թիմերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։   

Ավելի քան 110 թիմերից 99-ը հաղթահարել են նախնական փուլը, իսկ 34-ն անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետների կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել և գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։ 

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին և 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմեր կանցնեն ազգային եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 4-ից 12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։ 

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում: Սա կարող է համարվել ձեռներեցության մշակույթի տոն, որը հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումով և ազգային եզրափակչի մրցույթով, որին ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր: Միջոցառմանը կհաջորդի հետընտրական երեկույթ՝ նշելու հաղթողների ձեռքբերումները և լիցքաթափվելու մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից հետո: 

Նշենք, որ EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար կարող եք գրանցվել այս հղմամբ: Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։

Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի և Թումո լաբերի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am