Թենիսիտ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Համբուրգի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Համբուրգի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Համբուրգում ընթացողATP-500մրցաշարի տղամարդկանց մենախաղիերկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Ֆոնինիի հետ և առավելության հասավ նրա նկատմամբ: Ռուս թենիսիստն հաղթանակի հասավ 1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում երկու սեթերից հետո` 6:3, 7:5 հաշվով: Հաջորդիվ Խաչանովի մրցակիցը իսպանացի Կառլոս Ալկարասն է:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի(ATP)վարկանիշային աղյուսակում30-րդն է:Նա4անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:Նա Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է2019թվականին,երբ նա հասել էRolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և2021թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: