Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ մասնագետների համար անցկացվել է «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթը

Գիտությունների ազգային ակադեմիայում  երիտասարդ մասնագետների համար 
անցկացվել է «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում հուլիսի 21-ին «Falling Walls Lab» միջազգային ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների համար տեղի է ունեցել «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթի երկրորդ փուլը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, մրցույթին ներկայացվել է յոթ նորարարական գաղափար։ Առաջին տեղը գրավել է Լիլիթ Գուրօղլյանը «QaylTecհ» կազմակերպությունից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Rehabilitation Device» գաղափարը։ Երկրորդ տեղը գրավեց Լիլիթ Արշակյանը  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից՝ ներկայացնելով «Breaking the Wall of  Preliminary Diagnosis of Cirrhosis» գաղափարը։ Երրորդ տեղը գրավեց  Հովհաննես Մանուշյանը «Prekog.ai» կազմակերպությունից, ով ներկայացնում էր «Breaking the Wall of Prekog» գաղափարը։

«Ներկայացրեցի «MetaGait» նորարական սարքի ծրագիրը, վերականգնողական սարք է հեռավար վերականգնման համար վիրտուալ իրականության համադրությամբ: Այն քայլ-իմիտացիա կատարող սարք է: Աշխարհում եզակի է իր լուծումներով: Սարքով վերականգնում ավելի արագ ենք իրականացնում, նաև համադրում ենք ժամանցի հետ, որպեսզի անձի համար, ով անցնում է վերականգնման շրջաններով, բոլոր պրոցեսներն ավելի հեշտ լինեն: Սարքն արտադրում ենք Հայաստանում: Հայաստանում ստեղծվում են նաև վիրտուալ իրականության  խաղերը և մեթոդիկան: Նպատակն է սարքը զարգացնել և հանել միջազգային շուկաներ»,- ասել է Լիլիթ Գուրօղլյանը: Նա իր ծրագիրը կներկայացնի Բեռլինում նոյեմբերին կայանալիք «Falling Walls Lab» մրցույթի միջազգային փուլի ընթացքում։ Հաղթելու դեպքում կստանա ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար։ 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]