Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ. Ավանեսյան

Կորոնավիրուսի հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների 
ակտիվացման հետ. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ:

«Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նախարարը:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի, թե կգնա դեպի կայունացում: Նախարարը չբացառեց, որ  համաճարակային իրավիճակի սրացմանը զուգահեռ սահմանափակումների կարիք լինի:

«Մեր խորհուրդն է՝ բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, ովքեր ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչև սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին պատրաստ լինի: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]