Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի   Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ավիաընկերությունից:

«Ռոսիան» ընդլանում Է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում Է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել Է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում Է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի Է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ Է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ - Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am