Սպորտ

«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի. հայկական ակումբն ակնկալում է լեփ-լեցուն տրիբունաներ

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի. հայկական ակումբն ակնկալում է լեփ-լեցուն տրիբունաներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։

Տեղեկացնենք, որ հանդիպման մուտքը լինելու է անվճար։

Ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք մարզադաշտ գալ խաղից մի փոքր շուտ։

Սպասում ենք՝ լեփ-լեցուն տրիբունաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում