Ինովացիա

Հայաստանում կանցկացվի FemInno 2022 կանանց նորարարական առաջին համաժողովը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի FemInno 2022 կանանց նորարարական առաջին համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 30-31-ը կանցկացվի FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:

Միջոցառման ընթացքում սպասվում են 30-ից ավելի բանախոսներ և հատուկ հյուրեր, 10-ից ավելի սեմինարներ և վարպետության դասեր, 2000-ից ավելի մասնակիցներ, 15-ից ավելի ներկայացված երկրներ և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում