Հասարակական

Երևան են ժամանում Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները

1 րոպեի ընթերցում

Երևան են ժամանում Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ՝ տարբեր երկրներից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։

Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում։

Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 7-ի երեկոյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում