Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետն Արմավիրի մարզում է

Վարչապետն Արմավիրի մարզում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել է Պտղունքի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին»:

Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Դպրոցի շինարարությունը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Փաշինյանը հետաքրքրվեց դպրոցի գույքի հարցով: Պատասխանատուները հայտնեցին, որ գույքի համար մրցույթը հայտարարվել է, աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ, արդյունքների հիման վրա առաջարկություն կներկայացնեն՝ պետբյուջեից ֆինանսավորման համար:

Վարչապետը շեշտեց. «Գույքի պատճառով մեկ օր չուշանա դպրոցի բացումը»:

Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե երեխաները ո՞ր ճանապարհով են դպրոց գնում, ճանապարհի բարեկարգման հարց բարձրացրեց, հորդորեց աշխատանքներն արագ իրականացնել: «Ֆինանսի խնդիր չունենք, պետք է որոշումը կայացնել և անել»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am