Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը»,-ասաց Խաչատրյանը:  

Ներկայում առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100 հազար դրամով: Նախագծի հեղինակ պատգամավորները կարծում են, որ այս տուգանքի չափը չի համապատասխանում իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին, այն անհամեմատ խիստ է:

«Սակայն հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն  է, հետևյալ կարգավորումն ենք  առաջարկել՝ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց  հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն՝ անձը վճարում է 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորները կարծում են, որ այս կարգավորմամբ էականորեն կնվազեցվի սոցիալական բեռը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]