Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը Երևանում ոչ ոքի խաղաց «Կլուժ»-ի հետ

«Փյունիկ»-ը Երևանում ոչ ոքի խաղաց «Կլուժ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ռումինական կ»Կլուժ» ակումբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղն ավարտվեց առանց դարպասի գրավման։

Առաջին խաղակեսում «Փյունիկ»-ը խաղում էր պաշտպանությունից, գրագետ պաշտպանվում էր և փորձում էր հակագրոհներով անակնկալի բերել մրցակցին։ Այնուամենայնիվ, ռումինական ակումբի ֆուտբոլիստները որոշ դրվագներում կարողացան սպառնալ «Փյունիկ»-ի դարպասին, սակայն գոլ խփել նրանց չհաջողվեց հայկական ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի վստահ խաղի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ը սկսեց ավելի շատ գրոհել, մրցակցի դարպասի մոտ հաջողվեց մի քանի սուր պահ ստեղծել, սակայն գործը դարպասի գրավման չհասավ։ Ընդհանուր առմամբ «Փյունիկ»-ը մրցակցի դարպասին մեկ դիպուկ հարված կատարեց, մյուս հարվածները շեղ են ընթացել։ Երկրորդ խաղակեսում գոլ խփելու փայլուն հնարավորություն ունեին «Կլուժ»-ի ֆուտբոլստները․ սակայն ռումինական ակումբի հարձակվողի շրջադարձ հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Երևանյան խաղում հաղթողը չորոշվեց, իսկ թե որ ակումբը կանցնի հաջորդ փուլ, պարզ կլինի պատասխան խաղում։ Երևանյան հանդիպումն, ընդհանուր առմամբ, անցավ դիտարժան պայքարում։ 

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։30-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]