Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների 
կարգավորման գործում. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այն շրջանում, երբ ձևավորվել են բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի հաստատման համար, մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,-ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստում:

Ադրբեջանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]