Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսլան Գրինբերգը խոսել է Գորբաչովի առողջական վիճակի մասին

Ռուսլան Գրինբերգը խոսել է Գորբաչովի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Газета.ру կայքը, նա նշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ:

Տնտեսագետը հայտնել է նաեւ, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարը հիվանդանոցում է «ապրում» շուրջ երեք տարի։ Նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։

«Այնտեղ լավ պայմաններ կան։ Նրան լավ են նայում»,- ասել է Գրինբերգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]