Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության հնարավորությունները. Քերոբյան

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի 
համագործակցության հնարավորությունները. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են արդյունաբերության այն ճյուղերը, որտեղ հնարավոր է երկու երկրների համագործակցություն: Այս մասին ասացին նախարարները Երևանում համատեղ ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե տնտեսության հատկապես ո՞ր ճյուղերում են համագործակցության ընդլայնման հեռանկարներ տեսնում: 

«Այսօրվա մեր հանդիպման ժամանակ ես շեշտել եմ անհրաժեշտությունը՝ համագործակցությունն ընդլայնել հիմնականում արդյունաբերության ոլորտում, քանի որ Գերմանիան ամենախոշոր արդյունաբերական երկրներից է, ՀՀ-ն էլ իր հնգամյա ծրագրի շրջանակներում արդյունաբերական զարգացումը դրել է տնտեսական զարգացման հիմքում: Մենք քննարկել ենք արդյունաբերության այն ճյուղերը, որտեղ հնարավոր է համագործակցություն: Մենք պետք է հետևողական լինենք, որ նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը շեշտեց զբոսաշրջության բնագավառում Գերմանիայի կառավարության մեծ օժանդակությունը: GIZ-ը հանդիսանում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի գործընկերը:

«Այսօր նաև քննարկվեց մեզ համար շատ լավ համագործակցության հնարավորություն, Գերմանիայի Դաշնությունն իր թոշակառու դարձած բարձրակարգ մասնագետներին արտերկիր որպես խորհրդատու ուղարկելու ծրագիր ունի: Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետների ներգրավումն է հայկական ընկերություններում»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հավատացած է, որ եթե հնարավոր լինի այդ համագործակցությունը կյանքի կոչել, այն շատ մեծ խթան կհանդիսանա հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման գործում:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն հատկապես արդյունաբերության ոլորտի համար կարևորեց շատ լավ մասնագետներ ունենալու հանգամանքը: «Մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիան հաջողությամբ համագործակցել է հայկական կողմի հետ»,-ասաց նա:

Նախարարը շեշտեց նաև վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության ոլորտի մասին՝ հավելելով, որ եթե Հայաստանի արդյունաբերական ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է, պետք է չմոռանալ, որ էներգաարդյունավետությունը արդյունաբերության մեջ շատ կարևոր դեր ունի:

Հայաստան երկօրյա այցի շրջանակում Շուլցեն այցելել է Հայաստանի ձեռնարկություններից մեկը, որն արդեն իսկ օգտվում է էներգաարդյունավետության ոլորտում գերմանական աջակցության ծրագրերից մեկից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am