Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Իմ աշխատանքի ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից. Վարդապետյանը ներկայացրեց իր սկզբունքները

Իմ աշխատանքի ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից. 
Վարդապետյանը ներկայացրեց իր սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազն առավելապես կազմակերպական գործառույթ է իրականացնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը:

«Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ , որ սա հնարավորություն է ինձ՝ այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործ, որի վերաբերյալ մասնագիտական քննարկում է տեղի ունենում, ես նայում եմ մարդու տեսանկյունից, և ինձ համար իմ ամբողջ աշխատանքի ընթացքում կարևոր է լինելու, թե մենք արդյո՞ք պաշտպանում ենք մարդու իրավունքները»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց,որ դատախազությունը պետք է թույլ չտա, որ տեղի ունենա ինքնադատաստան. դատախազությունը  պետք է յուրաքանչյուր գործով  տեղեկացված լինի՝ ընդհուպ մինչև մասնագիտական քննարկումներ։

«Եթե անհրաժեշտություն կա, որ գլխավոր դատախազը մասնակցի որևէ քննարկման՝ խնդրեմ։ Իմ աշխատանքի  ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից, ընդհակառակը, ինքս եմ նախաձեռնել ու խնդրել, որ եթե ունեք իրավական որևէ հարցի վերաբերյալ անհրաժեշտություն, համեցեք, դա է պատճառը նաև, որ ասում են՝ միջամտում է, խանգարում է, ուղղություն է տալիս: Ընդամենը մասնագիտական քննարկման մասին է խոսքը», - ասաց Աննա Վարդապետյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]