Հասարակական

Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել

1 րոպեի ընթերցում

Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի բժշկական կենտրոնում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Գեւորգյանը լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի բժշկական կենտրոնից, նորածին աղջիկները լանջաղբյուրցի Սերոբ եւ Գոհար Գեւորգյանի միակ արու զավակի երեք քույրերն են արդեն։ Նրանցից երկուսը ծնվել են 1 կիլոգրամ 900 գրամ, մեկը՝ 2 կիլոգրամ 100 գրամ քաշով։

«Ես 40 տարի աշխատում եմ այս բուժհաստատությունում, եւ այդ տարիների ընթացքում այստեղ զույգ ծնունդ շատ է գրանցվել, եռյակ ծնունդ հանդիպում է առաջին անգամ։ Արդեն երրորդ օրն է լրացել նրանց ծնվելու, մոր եւ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նկատելի է դրական դինամիկան, մայրն այս պահին գտնվում է մեզ մոտ, իսկ երեխաները տեղափոխվել են մայրաքաղաքի մանկական մասնագիտացված բուժհաստատություն, քանի որ ծնվել են վաղաժամ՝՝ մոտ 4 շաբաթ ավելի վաղ»,-ներկայացրեց Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գոհար Միրիբյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում