Հասարակական

Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

2 րոպեի ընթերցում

Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի Ա. Մ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել և սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով:

Ավելի վաղ,Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից հայտարարագիրը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում