Սպորտ

«Ինտերը» Մխիթարյանին կներկայացնի հունիսի 22-ին 

1 րոպեի ընթերցում

«Ինտերը» Մխիթարյանին կներկայացնի հունիսի 22-ին 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտանհաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում