Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ըստ նախընտրական ցուցակի՝ Արթուր Վանեցյանի վայր դրած մանդատը կվերցնի Մարտուն Գրիգորյանը

Ըստ նախընտրական ցուցակի՝ Արթուր Վանեցյանի վայր դրած մանդատը կվերցնի 
Մարտուն Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Արթուր Վանեցյանին, ըստ կանոնակարգի, հնարավոր է՝ փոխարինի դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Մարտուն Գրիգորյանը: «Արմենպրես»-ը փորձեց պարզել՝արդյոք Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը, թե ոչ, սակայն Գրիգորյանի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվել:

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Հակառակ դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am