Հասարակական

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը 

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներից լուսանկարներ է հրապարակել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

16.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում