Պաշտոնական

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ քննարկվել է STARMUS 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ քննարկվել է STARMUS 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:

«Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական աշխատանքների հետ կապված հարցեր, ներկայացվել են նախորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների և հանձնարարականների կատարման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարակներ՝ ուղղված նման մեծամասշտաբ և նշանակալի փառատոնի անցկացումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում