Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՀԿ-ում հնարավոր են համարել 2022 թվականին կորոնավիրուսով վարակումների նոր վերելքը

ԱՀԿ-ում հնարավոր են համարել 2022 թվականին կորոնավիրուսով վարակումների նոր վերելքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հնարավոր Է համարել 2022 թվականին կորոնավիրուսով հիվանդացության վերելքը: «(,,,) Հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ մարդիկ վիրուսին չեն հանդիպել ո՛չ պատվաստման, ո՛չ բնական ճանապարհով՝ հիվանդացության որոշակի վերելք կարելի Է սպասել:

Թե երբ այն տեղի կունենա, կանխատեսելը շատ դժվար Է»,- ասել Է Վույնովիչն «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով այս տարի կորոնավիրուսի պատճառով համաճարակաբանական իրավիճակի բարդացման մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել Է գրիպի համաճարակի ավելի սաստիկ դրսեւորման հնարավորությունը:

«Նախորդ տարիներին, երբ սահմանվեցին լոկդաուններ եւ շփումները սահմանափակող այլ միջոցներ, մարդիկ ավելի քիչ հանդիպեցին վարակներին, ուստի շնչուղիների մյուս վիրուսները ճնշվել են»,- հավելել Է նա՝ ընդգծելով, որ այժմ, երբ աշխարհը կրկին բացվում Է, անհրաժեշտ Է հետեւել երկու վիուսներին Էլ եւ պաշտպանել բնակչության ամենախոցելի խմբերին. ցածր իմունիտետով, 60 տարեկանից բարձր մարդկանց, երեխաներին եւ հղի կանանց:

Վույնովիչն ընդգծել Է, որ պահանում Է լավատեսությունը համավարակի դեմ պայքարի արդյունքների առիթով: «Խոսելով կանխատեսումների մասին՝ ես ցանկանում եմ լինել լավատես: Կուտակված փորձը, դեղորայքը, պատվաստանյութերը թույլ են տալիս պայքարել այդ համավարակի դեմ»,- ասել Է նա:

Համավարակի սկզբից աշխարհում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 536,6 միլիոն վարակում եւ 6,3 միլիոնից ավելի մահ: Ռուսաստանում, վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 18 385 098 դեպք, մահացել Է 380 203 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am