Ահաբեկչական խմբավորումները երկու հրթիռ են արձակել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա
21:01, 15 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, ինչ հետևանքով արձանագրվել են աննկատ վնասներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրիահայերի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, ըստ պարբերականի թղթակցի՝ այդ ժամանկ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի է ունեցել մի պետական միջոցառում։
Նշվում է, որ երկու հրթիռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վնաս չպատճառելով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում