Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը

Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու 
համար սահմանված տուգանքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը  նվազեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորները փոփոխություններ են կատարել օրենսգրքի այն հոդվածում, որը նախատեսում է պատասխանատվություն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը:

 «Այսինքն` ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել  վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկի հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ: Հոդվածի 2-րդ մասով 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, որը վարում է տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագրի: Վերլուծելով կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ մենք գտնում ենք, որ նշանակված 100 հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին: 100 հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ, օրինակ, առանց տեխզննության տրանսպորտային միջոցը վարելը, որը նույնպես վտանգավոր իրավախախտում է, հնարավոր է, որ մեքենան անսարքություններ ունենա, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու, որի դեպքում երթևեկությանը վտանգը չի սպառնում, տուգանքը 5 անգամ ավել է:

«Նախագծով սահմանվում է, որ ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չպետք է գերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա 100 հազար դրամի փոխարեն: Եվ ամենակարևոր փոփոխությունը՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն, եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ սրանով հնարավորություն են տալիս այն գումարը, որը կնախատեսեն տուգանքի համար, ուղղել ԱՊՊԱ պայմանագիր կքնելուն: Այս նախագծով 4 անգամ նվազեցնում են տուգանքի չափը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am