Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների կլինեն բժշկական ստորաբաժանումներ

Քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների կլինեն բժշկական 
ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկներում լինելու են 3 անվտանգային գոտիներ, չեն լինելու բուժական ուղղիչ հիմնարկներ, դրա փոխարեն քրեակատարողական հիմնարկներում կլինեն բժշկական ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկներում չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված փոփոխությունները: «Գոտիների մասով արվել են անցումային ժամանակահատվածի համար համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ ձևով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը  ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկ չենք ունենա, կարգավորումն այնպիսին է, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում պետք է ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,-ասաց Սարգսյանը:

Քանի որ վերջին փոփոխությունը առնչվում է ենթակառուցվածքների փոփոխությանը, դրույթն ուժի մեջ կմտնի օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մինչև 2024  թվականի հուլիսի 1-ը:

Գործող կարգավորումներով կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուկ, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուկ կարող է ստանալ թե կալանավորված անձը, թե դատպարտյալը, սա ներառում է նաև հեղուկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]