ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 8-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների՝ շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդրումների աջակցման կենտրոն»հիմնադրամի(«Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Համբարձում Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: