Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բունդեսթագի պատգամավորը ԼՂ հակամարտության քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտություն է տեսնում

Բունդեսթագի պատգամավորը ԼՂ հակամարտության քաղաքական լուծում գտնելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանն ընդգծում է, որ հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծում։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Մանսմանը նշեց, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում։

«Որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով նաև 2020 թվականին սկսված և մինչև նոյեմբեր շարունակված ռազմական բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գերմանիան գտնում է, որ հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում: Բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել»,- նշել է պատգամավորը:

Մանսմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ նպատակը միշտ պետք է լինի խաղաղ գոյակցությունը: «Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության և առևտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am